▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լեյլա տատիկն է մահացել․ նա գիտակցում էր՝ օգտագործվել է․ թոշակն անգամ չէին տալիս «հեղափոխականները»»

Հեղափոխության խորհրդանիշ Լեյլա տատիկը չի մահացել․ այս մասին  տեղեկացրել է Լեյլա տատիկի թոռը։

Հիշենենք, որ ավելի վաղ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկը հեռացել է կյանքից։

 

Մայր Հայաստան շարժման անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «2018-ին խաբելով շատերին` մարդկանց մեջ արդարության վերականգնման նշույլ կարողացան արթնացնել ու ստորաբար օգտագործելով` ստանձնեցին իշխանությունը և հենց այդ նույն մարդկանց, ում օգտագործել էին` հասցրեցին հուսահատության, հուսալքության ու ծայրահեղ աղքատության։

Այսօր ցավով լսեցի, որ հեղափոխության սիմվոլ Լեյլա տատիկն է հեռացել կյանքից, թող Աստված խաղաղություն տա նրա անհանգիստ ու խռոված հոգուն։

Տեղադրում եմ տեսանյութ, որն արել եմ, երբ տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի շրջանակում Բարեկամության մետրոյի անցումում հանդիպեցինք Լեյլա տատիկին, ով խռոված էր` ամբողջովին գիտակցում էր, որ օգտագործվել է ու նվաստացվել, նրա հասանելիք թոշակն անգամ չէին տալիս թավշե «հեղափոխականները»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее