▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոշտ Էդոն նռնակով մտել է Մասիսի համայնքապետարան` սպառնալով պայթեցնել շենքը

Կարդացեք նաև՝ Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են գտել

Ոստիկանները շրջափակել են Մասիսի քաղաքապետարանի շենքը:

Նռնակով զինված քաղաքացին մուտք է գործել քաղաքապետարանի շենք:

Զինված անձը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակից և անկանոն կրակոցներ է արձակել

Ներսում բացի պահակից այլ աշխատակիցներ չկան:

Լրագրող Սյուզի Բադոյանի գրառումն այս առիթով․ «Մասիսի համայնքապետարանում այս պահին անադեկվատ վիճակում հայտնված լիմոնչիկներով տղամարդը, որ շենքը փորձում էր իր վերահսկողության տակ պահել արդեն մեկ ժամ, պարզվում է նախկին ավագանու անդամներից է` Լոշտ Էդոն:

Թող ինձ ներվի մականունով գրելու համար, բայց 43-44-ամյա տղամարդու ազգանունն անգամ նախկին կոլեգաները չհիշեցին: Ոստիկաններով շրջափակված է շենքը, ու առայժմ իրավապահները կաղում են, նրանց չի հաջողվում զինված տղամարդուն վնասազերծել:

Ի դեպ, տեղացիներից պատմեցին, որ զինված տղամարդը նռնակ է նետել քաղաքապետի աշխատասենյակի պատուհանից և այս պահին անկանոն կրակոցներ է արձակում»:

Տեսանյութերը՝ լրագրող Հայկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее