Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հասկանալի էր չէ՞, որ իմ դեմ մի քանի տասնյակ ոստիկաններ հանած անձի ասուլիսին չէին կանչելու: Վաղ առավոտից էլ կառավարության լրատվականում զանգերին պատասխանող չկա: Ինչ ասես...»:
Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հունվարի 10-ին, Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին: «Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով»,- նշել էր լրատվամիջոցը:
Այսօր արդեն լրագրողները բարձրաձայնում են, որ չեն կարողանում կապ հաստատել Կառավարության լրատվական ծառայության հետ և որ ցուցաբերվում է ընտրողաբար մոտեցում:


