Հասարակական գործիչ Կարեն Հեքիամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե որոշել եք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն այցելել, ապա ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերեք:
Մեծ է հավանականությունը, որ կենտրոնի մատենավարության (ռեգիստրատուրա) բաժնի աշխատակիցները ՀԱՄԱՍ, ՀԵԶԲՈԼԱՀ կամ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունների նվիրյալներ են: Նախ` վերջիններս անվանաքարտ (բեյջ) չեն կրում, այսինքն, նրանց ազգանունները, անունները և պաշտոնն այցելուների համար ի սկզբանե անհայտ են: Սակայն, խնդիրը միայն դա չէ: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնի աշխատակիցները կտրականապես հրաժարվում են ներկայանալ անգամ պահանջի դեպքում: Վերջիններս ժխտում են անուն, ազգանուն և պաշտոն ունենալու հանգամանքը և չեն հերքում ՀԱՄԱՍ, ՀԵԶԲՈԼԱՀ կամ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած հնարավոր կապը:
Սա կարող նշանակել, որ կամ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնի աշխատակիցները «սևով են» աշխատում, կամ իրականում գործ ունենք միջազգային ահաբեկչական տարրերի հետ:
Ամեն դեպքում, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ժամանակին լուրջ հիմնարկ էր: Սազական չէ, որ օրերից մի օր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնեն կենտրոնում: Ավելին` ամոթ կլինի, որ այս պատմության մասին տեղեկանա Իսրայելը և կետային հարված հասցնի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնին»: