▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը խարան է»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․

«Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը ։
Ռեժիմի ներկայացուցիչներ, հերի՛ք է ընդդիմության ճակատագրից խոսեք։
Դուք «ձեր դարդը լացեք», որ թուրքի առաջ ծնկի եք եկել, հայրենիք եք հանձնել ու հանձնում։
Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք, որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։
Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից, դրանք «խուրդա» թեմաներ են:
Մանդատն ու պաշտոնը ձեր համար է ամեն բանից թանկ, նույնիսկ՝ հայրենիքից։
Չնայած հայրենիք տվողների համար ի՞նչ հայրենիք։
Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее