Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլ Փաշինյանն այսօր մի ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով լավ ապրելն ըստ էության նույնացրել է լավ ուտելու հետ։ Մարդը որքա՞ն սոված կարող է լինել, որ արդեն յոթ տարվա ցոփ ու շվայտ կյանքով դեռ չի կշտացել…»
***
Փաշինյանի այսօրվա գրառումը՝ ստորև․
«Լավ ապրել՝ նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։
Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»:
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Լավ ապրել նշանակում է շատ աշխատել, շատ վաստակել, շատ ծախսել։ Լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա»։ Ո՞վ է ասել, որ լավ ապրելու ուրիշ տարբերակ չկա։ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ մի վիճելի միտք է դուրս բերում գլխից ու հանրությանը ներկայացնում` որպես փիլիսոփական հայտնագործություն։ Լավ ապրելը ամեն մարդ յուրովի է հասկանում, այն շատ աշխատել, շատ վաստակել ու շատ ծախսելու մեջ պարփակելը շատ գռեհիկ, մատերալիստական է: Լավ ապրելու` Նիկոլ Փաշինյանի բանաձևի մեջ տեղ չկա մարդու բարության, ազնվության, արժանապատվության, հոգու անդորրի և այլ լավ բաների մասին»:
***
Ներկայացնում ենք նաև ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի արձագանքը՝ ֆեյսբուքյան գրառմամբ. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն: |