▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդը ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու պաշտոնը»․ քաղաքագետը՝ Փաշինյանի մասին

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․

«Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 16-ին, ապագա կապիտուլյանտը հայտարարել է, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը։

Ստորև հիշեցնում եմ վերջինիս այդ խոսքերը՝ ոչ թե իր պես անամոթի ամոթը շարժելու կամ իր տոտալիտար աղանդի հետևորդներին դարձի բերելու, այլ հակակապիտուլյանտական դաշտի որոշ ներկայացուցիչներին վերջնական ցույց տալու, որ գործ ունենք դավաճանի, և ոչ պարզապես «ապաշնորհի» հետ։ Մարդը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի և համաշխարհային իմպերիալիզմի քաղաքական գործիքի պաշտոնը, ուրեմն ոչ այլ ինչ է, քան դավաճան։

«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее