«ԵՄ երկրների դեսպանատներում վիզաների ստացման մեծ հերթեր են գոյացել: Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքը պատիկներով ու անգամներով ավելացել է»,- կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչի՞ց է, որ մարդիկ սկսեցին հարյուրավոր տոկոսներով ավել ուղևորվել Եվրոպական Միություն։ Սա ինչի՞ նշան է, ինչքան էլ մեզ քննադատեն, սա ավիացիոն ոլորտում բարեփոխումների արդյունք է։ Մարդիկ ասում են՝ ինչի՞ գնանք Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք հետ գանք, հենա կգնանք Հռոմ, Բրյուսել։ Սրա մեջ չափազանցություն չկա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ամանորին ևս ՀՀ քաղաքացիներից շատերը նախընտրել են մեկնել ԵՄ երկրներ։ *** Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից է նաև «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ |
«Մարդիկ ասում են՝ ինչի՞ գնանք Ջերմուկում սուրճ խմենք, հենա կգնանք Հռոմ»․ Փաշինյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet