▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում՝ ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով»․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը ֆեյսբուքյան էջում հայտնում է.

http://asekose.am/filemanager/uploads/arman_tatoyann_mip.jpg

«Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում՝ ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ։


2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած։
Դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել սահմանային անցակետի նստարաններին կամ մեքենայում։
Բարձրացված հարցը պաշտպանի աշխատակազմի կողմից քննարկվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի հետ, ով հաստատել է հրապարակված տեղեկատվությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է բարձրացված հարցի քննարկում և գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պարզաբանումների համաձայն՝ COVID-19 ախտորոշման համար ժամը 22.00-24.00 ժամանակահատվածում նմուշառման աշխատանքների ապահովման նպատակով սահմանվել է 3 օրը 1 անգամ հերթականությամբ 3 ընկերությունների համար աշխատանքի իրականացման պարտավորություն:
Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее