▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «2019-ին Արթուր Աբրահամը Ռոբերտ Քոչարյանի ծնունդն էր շնորհավորում, բանտից շուտափույթ ազատում մաղթում։
2020 թվականի հոկտեմբերի 1-ին Բեռլինում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարում էր. «Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է»։
2020 թվականի նոյեմբերի 1-ին ֆեյսբուքում ֆլեշմոբի էր մասնակցում Արթուրը, գրում էր. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր ինձ, ես Արցախն եմ»։
2023 թվականի օգոստոսի 6-ին Արթուրն աշխարհին ու ՄԱԿ-ին կոչ էր անում բացել Լաչինի ճանապարհը։
Այսօր՝ պատերազմից, նիկոլի բերած արհավիրքից, Արցախի կորստից ու ուրացումից հետո նույն Արթուր Աբրահամը քծնում է նիկոլին ու շնորհակալություն հայտնում իր անունով ինչ որ մարզահամալիրի կառուցման համար, որի դեռ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ արարողությունն է եղել այսօր։
«Ես ձեզանից աշխարհի չափ շնորհակալ եմ պարոն վարչապետ, խոսքերով չեմ կարող ասել։ Բոլորը ձեզ սիրում են, որովհետև դուք սիրում եք սենց մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում՝ չեմ ասում 100 տոկոսը, 70-80 տոկոսն այստեղ ձեզ սիրում են»,- նիկոլին քծնել է Արթուրը։
Ի՞նչ է ստացվում. մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն ա պետք, որպեսզի մոռանան Արցախը, ուրանան Արցախի բռնագաղթը, մոռացության մատնի Արցախի գոյությունը։
Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան»:

 

Կարդացեք նաև՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 2016 թվին տեղափոխվեցի Արցախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության, սկսեցի ուսումնասիրել ադրբեջանա-թուրքական քարոզչական նառատիվները հայերի մասին։ Կարմիր թելով անցնում էր մի միտք՝ հայերը պատիվ ու սրբություն չունեն, հանուն նյութականի՝ պատրաստ են ուրանալ ամեն ինչ։ Այս նառատիվը ներկայացնող բազում տեքստերից մեկում, լավ եմ հիշում՝ մի ուշագրավ միտք կար՝ հանուն փողի ու բիզնեսի՝ հայերը պատրաստ են ուրանալ նույնիսկ սեփական անունը։
Այս զզվելի տեքստերի վրա ծիծաղում էի։ Մտածում էի՝ էս ի՞նչ ստեր են հորինել մեր ազգի մասին։
Ցավոք, վերջին տարիներին առիթ ունեմ կոնկրետ օրինակներով համոզվել, որ առանձին մարդկանց պարագայում դժվար է վիճել թշնամական քարոզիչների հետ։
Ժամանակին հայի անունը բարձր պահած Արթուր Աբրահամի պարագայում նույն վիճակն է։ Հանուն ինչ-որ շինթույլտվության՝ նա ուրացել է մինչև իսկ սեփական անունը։
Դե ինչ, ընդունենք ի գիտություն ու գնանք առաջ։ Փաստենք, որ մեր երեխաներին ճիշտ դաստիարակելու համար ունենք հերթական լավ օրինակը. բարձր անուն վաստակելն ավելի հեշտ է, քան այդ անունը բարձր պահելը։
Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր։ Շարքային մի ձելեց էր»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее