▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1-ի զոհերն ինքնասպա՞ն են եղել, որ նրանց սպանության գործերով մեղադրյալներ չկան»

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վճռաբեկ դատարանը մարտի 1-ի գործով արդարացրել է Նիկոլ Փաշինյանին։ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանն էլ արդարացվեց, մարտի 1-ի 10 զոհերը մարտադաշտերի վերածված Երևանի փողոցներում ինքնասպա՞ն են եղել, որ նրանց սպանության գործերով մեղադրյալներ չկան, եթե ինքնասպան եղած լինեին, պետք է լինեին նրանց ինքնասպանության հասցնելու գործերով մեղադրյալներ։

2016-ից գլխավոր դատախազ աշխատող Արթուր Դավթյանը ինչո՞ւ 2022-ին գլխի ընկավ Նիկոլ Փաշինյանին արդարացնելու գործով վճռաբեկ դատարան դիմել։

Քրեական գործերի վերաբերյալ իմ հոդվածներում վճռաբեկ դատարանի անունը փոքրատառով եմ գրում, որովհետև համարում եմ՝ մեծատառին արժանի չէ։

Հավանաբար վճռաբեկ դատարանը մեղադրական վճիռ կկայացնի Վարդան Մամիկոնյանի սպանության գործով պարսից «Մատյանի գնդի» փղերին հետմահու դատապարտելու վերաբերյալ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее