▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են. Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանի գրառումը. «Հարգելի իրավապահներ, ո՞ւր են խոստացված տեսանյութերը… չորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞… վաաայ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեց… բա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էր…ճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելու…


Մի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու՝ հարցրեք պարոն Ջհանգիրյանին, կամ ծանոթացեք Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի ԵԿԴ/0134/01/08 որոշմանը»:

Ավելի վաղ , Նարեկ Սամսոնյանն էր ֆեյսբուքյան իր էջում գրել․ 

Ծանոթացեք Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի (գրպանահատության բաժանմունք) օպեր Արամ Գրիգորյանն է: Նա սուտ ցուցմունք է տվել Հայկ Սարգսյանի դեմ: Ըստ ցուցմունքի Արամը տեսել է թե ինչպես է Հայկը հարվածում և հայհոյում տարբեր ոստիկանների: Արամն էս ցուցմունքի համար ապագայում նստելու ա, բայց մինչ այդ Արամին պետք է հայտնի դարձնենք:

Կիսվեք սուտ ցուցմունք տվող ոստիկան Արամի նկարով, գրեք նրա արարքի վերաբերյալ ձեր կարծիքը:

Հ.Գ. Արամ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջի հղումը դնում եմ մեկնաբանություններում, մտեք, ծանոթացեք և հասկացեք, թե ով է զբաղվում քաղաքի ջեբկիրներով և կհասկանաք, թե ինչի ենք մենք էս օրի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее