|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ապրիլի 7-ին կայանալիք խնջույքին զոհված զինծառայողների մայրերին հրավիրելու հետ կապված քննարկումներին։ «Վերջին օրերին հերոսների մայրերը զանգեր են ստանում համապատասխան հաստատություններից՝ մարզպետարան, քաղաքապետարան, թաղապետարան և հրավիրվում են մասնակցելու ապրիլի 7-ին կայանալիք ինչ-որ խնջույքի, չեմ ասի՝ ում կողմից է հրավերը, բոլորդ էլ լավ գիտեք՝ ովքեր են այդ հրավերի հեղինակները, բայց այդ զանգերը, հրավերը ցնցումների մեջ են գցում հերոսների մայրերին։ Տարբեր տեսակի «ակտիվիստուհիներ» մայրերի շրջանում աշխատանք են տանում և լուրեր են տարածում, որ եթե դուք չընդունեք հրավերը, ապա այն փոխհատուցումը, որ ստացել եք ձեր որդու զոհվելուց հետո, հետ կպահվի։ Տպավորություն են ստեղծում, որ մարդիկ կարծեն՝ փոխահատուցման որոշումը կայացվել է ինչ-որ անհատի կողմից։ Ուզում եմ շեշտել, որ հիմնադրամը ստեղծվել է 2017թ-ին և այդ գումարները հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից՝ կամավոր»,- նշել է Նազարյանը: |
«Մայրերի շրջանում լուրեր են տարածել, որ խնջույքին չմասնակցելու դեպքում գումարները հետ կվերցվեն»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее



