Asekose.am-ը զրուցել է «The party time» միջոցառումների ձևավորման կազմակերպության հիմնադիր Էմմա Կիրակոսյանի հետ:

Երբ և ինչպե՞ս եղավ Ձեր ձևավորման սրահի հիմնադրումը: Ինչպե՞ս ծագեց միտքը:
2րդ բալիկիս էի սպասում ու աշխատելու ցանկությունը շատ մեծ էր : Մտքումս մի քանի նախագծեր կար, բայց կանգ առա այս բնագավառի վրա: Չնայած ամուսինս թերահավատորեն էր մոտենում այս ամենին,սակայն այսօր սա դարձել է մեր հիմնական աշխատանքը:
Ի՞նչ տեսակի ծառայություններ եք մատուցում:
Մենք ստեղծում ենք գեղեցիկ անկյուն, որի շնորհիվ միջոցառումները դառնում են էլ ավելի գեղեցիկ և հիշարժան:

Իսկ որ ծառայությունը մատուցելն է ավելի հոգեհարազատ: Որ աշխատանքն եք ավելի եռանդով անում:
Բոլոր աշխատանքները կատարում ենք մեծ սիրով,բայց նոր տեսակի ձևավորումները ավելի հետաքրքրությամբ ենք կատարում:
Կարելի՞ է համարել,որ սա ընտանեկան բիզնես է:
Միանշանակ այո:
Այսօր սոցցանցերում բազմաթիվ էջեր կան, որոնք զբաղվում են այս կամ այն միջոցառման ձևավորմամբ: Կասե՞ք, ինչո՞վ եք տարբերվում Դուք, և ինչո՞ւ է հենց Ձեզ պետք դիմել:
Մեզ մոտ բավականին մատչելի է, մենք տալիս ենք որակ և վստահություն:

Արդյո՞ք շուկայի բազմազանությունը վախ չառաջացրեց՝ մրցակցությունից դուրս մնալու:
Վախ բնականաբար կար, բայց պետք է ռիսկի դիմել վախը հաղթահարելու համար:
Ի՞նչ կարծիք ունեք այն կազմակերպությունների մասին, որոնք աստղաբաշխական գներով փորձում են իրենց դիրքը պահել շուկայում:
Իմ կարծիքով դա իրենց ներքին խոհանոցն է ,իսկ մեր աշխատանքի մեջ մենք մեծ ըմբռնումով ենք մոտենում մեր հաճախորդներին:
Արդյո՞ք կարևոր է Ձեզ համար պատվիրատուի ով լինելը:
Մեզ համար բոլորը հավասար են:
Եղե՞լ է դեպք, երբ հրաժարվեք առաջարկից:
Այո եղել են հաճախորդներ ոչ հարգալից վերաբերմունքի պատճառով ամրագրումը չեղարկել ենք:
Ի՞նչ նոր ծրագրեր կան առաջիկայում:
Շուտով կատարելու ենք հարսանեկան ձևավորումներ ու վստահ կարող եմ ասել որ այդ ոլորտում ևս ունենանալու ենք մեծ առաջադիմություն :Այլ նախագծեր ևս ունենք, բայց այդ մասին դեռ չենք խոսի:
Կազմակերպության աշխատանքներին կարող եք ծանոթանալ ինստագրամյան էջում կամ զանգահարել +374 91 214 904 հեռախոսահամարով:


