Asekose.am-ի այսօրվա զրուցակիցը TM էսթետիկայի ու դիագնոստիկ կենտրոնի հիմնադիր, բժիշկ Միշել Տոնոյանը։
Միակն եք Հայաստանում, ով ստեղծել է էսթետիկ ու դիագնոստիկ կենտրոնները` մեկ հարկի տակ: Ինչպե՞ս եղավ մտահղացումը։
Քանի որ մեր կլինիկայի կարգախոսը «Առողջ գեղեցկությունն» է, այդ պատճառով, երբ այցելուն հաճախում է մեր կենտրոն օրինակ՝ մազաթափություն, ակնե և մի շարք այլ խնդիրներ, մենք ախտորոշում ենք և ըստ ախտորոշման արդեն կատարում ենք գործողությունը, սակայն լինում են դեպքեր օրինակ, երբ ինչ-որ կասկածներ են առաջանում հակացուցման հետ կապված,այդ ժամանակ ախտորոշում ենք ու հստակ իմանում, արդյո՞ք պետք է այս կամ այն միջամտությունը, թե ոչ։ Սարքավորումներն ամբողջությամբ համապատասխանում են նոր սերնդի սարքավորումներին ու ժամանակ առ ժամանակ դրանք նորացվում են:
Միշել, ինչպես եք կարողանում կենտրոնը դարձնել և´հասանելի միջին խավի համար, և´ ունենալ ամենաթարմ սարքավորումներն ու նյութերը։
Ցանկանում եմ, որ Հայաստանում ապրող բոլոր պացիենտները ստանան բարձր որակ՝ հասանելի գներով։ Միակ լաբորատորիան է, որը այցելուի լաբորատոր հետազոտության պատասխանը հանձնում է 5 րոպեի ընթացքում։
Սա իր հերթին պահո՞ւմ է Ձեզ մրցակցությունից դուրս։
Կարևորելով մեր այցելուի հարմարավետությունը, մենք ստեղծել ենք լաբորատորիա հենց մեր կլինիկայի ներսում, և այո, մենք առաջին էսթետիկ կենտրոնն ենք, որի լաբորատոր հետազոտությունը կատարվում է նույն կենտրոնում և պատասխանը ստանում է այնքան կարճ ժամանակահատվածում, երբ այցելուն հասցնում է մեկ գավաթ սուրճ կամ թեյ ըմպել։
Ձեր կենտրոնում այցելուն մեկ օրվա ընթացքում կարող է օգտվել այնպիսի ծառայություններից, որոնցից հետո վերջինս պարզապես երջանիկ ու բավարարված կզգա իրեն: Նշեք, թե մերսման ինչ տեսակներ են կատարվում կենտրոնում , և կա՞ն այնպիսի տեսակներ, որոնք բուժական չեն ու պարզապես երջանկության հորմոններն արթնացնելու համար են արվում։
Քանի որ մեր առօրյան սկսվում ու ավարտվում է սթրեսային, մենք ստեղծել ենք կանանց ու զույգերի համար ՍՊԱ հատված, որն օգնում է ամբողջովին լիցքաթափվել։ Բացի բուժականից ունենք մի շարք ծառայություններ ՍՊԱ-ում՝ համամ, մահացած մաշկի վերացում, փրփուրով մերսում և այլն։ Վստահորեն ասում եմ, որ ցանկացած այցելու իր ունեցած ցանկացած խնդիր կախտորոշի և կազատվի դրանից։
Միշել, դուք չեք դադարում սովորել ու կատարելագործվել, երբ հետ եք նայում` արդյո՞ք ի սկզբանե պատկերացնում էիք, որ Ձեր ջանքերի ու աշխատասիրության շնորհիվ այսքան կարճ ժամանակահատվածում կկարողանաք Հայաստանում ստեղծել Ձեր բրենդը, որը արդեն ավելի երկար տարիներ ասպարեզում գտնվող կենտրոններին մրցակից է համարվում։
Ես շատ եմ սիրում այս հարցը, քանի որ ինչպես ասում են «ուսման ծարավ» ինձ մոտ մանկուց է եղել, քանի որ ես գիտակցել եմ միշտ, որ ինչքան սովորես, այնքան երկար ու գրագետ ճանապարհ կանցնես։ Այսօր ես սովորում ու մասնագիտանում եմ, որպես դիմածնոտային վիրաբուժ ու չեմ հավատում, որ կգա պահ, որ ես կդադարեմ սովորել կամ նոր բացահայտումներ անել ինձ համար։ Ես միշտ եմ պատկերացրել,որ տարիների ընթացքում կլինեն էսթետիկ կենտրոններ որոնք կմրցակցեն ինձ հետ, բայց միևնույն ժամանակ ես գիտեմ, որ իմ մրցակիցը դա ես եմ անցյալում և փորձում եմ կատարելագործել իմ ներկայի ԵՍ-ն ու ապագայում լինեմ ավելի լավը, քան այսօր։
Միշել, Ձեր սկզբունքներից մեկն էլ այն է, որ ցանկացած կին պետք է խնամված լինի, և կարևոր չէ, թե վերջինս ինչ ֆինանսական կարգավիճակում է գտնվում։ Այդ պատճառով էլ դուք ամսվա ընթացքում առանձնացնում եք օրեր, որոնք ավելի հասանելի են լինում բոլորին։ Ինչ եք կարծում` կարողանում եք այդ կերպ հասանելիություն ապահովել։
Ինձ իմ մայրը մանկուց սովորեցրել է, որ պետք է խնամված լինել միշտ։ Հիշում եմ, որ իմ խնամքը սկսվել է բանանով դիմակից (ժպտում է) : Կարծում եմ, որ ցանկացած կին ու աղջիկ ցանկացած պարագայում, ցանկացած ֆինանսական իրավիճակում պետք է լինի խնամված, որովհետև մեր օրերում մինիմալ խնամվածությունը գումարի հետ կապ չունի։ Պետք է կյանքի յուրաքանչյուր փուլում գեղեցիկ, խնամված և պարզապես ԿԻՆ մնալ։
Որոշ ժամանակ առաջ մեկնել էիք Շվեյցարիա ու այնտեղ էիք գեղեցկացնում կանանց ու աղջիկներին։ Ուզում եմ խոսեք տարբերությունների մասին: Ի՞նչ պահանջներ ու տենդենցներ ունեն Եվրոպայում`Հայաստանի հետ համեմատականներ անցկացնելով։ Եվ րդյո՞ք պատրաստվում եք ընդլայնել Ձեր կենտրոնը, թվում է, թե որպես բժիշկ հասել եք այն կետին, ինչին ձգտել եք: Կա՞ այսօր մի կետ, որ դեռևս նվաճելու ցանկություն ունեք։
Ես ծնվել ու մեծացել եմ Շվեյցարիայում ու սերտորեն կապված եմ այդ երկրի հետ։ Մեր հաջորդ քայլը Շվեցարիայում TM էսթետիկ բժշկական և ախտորոշման կենտրոնի մասնաճյուղի բացումն է լինելու։ Ինչ վերաբերում է կանանց պահանջների տարբերությանը, ապա շտապեմ նշել, որ իմ այցելուները կարևորում են մաշկի խնամքը, գրագետ մոտեցումը, շրթունքների ճիշտ կոնտուրինգը՝ նրանք չեն սիրում վուլգար ու կենդանիների մարմնի մասերին նման շուրթերը, -Asekose.am-ի հետ իր խոսքը եզրափակեց TM էսթետիկայի ու դիագնոստիկայի կենտրոնի հիմնադիր, բժիշկ Միշել Տոնոյանը։
Կենտրոնի հեռախոսահամարն է՝ 011 80 20 08
Ֆեյսբուքյան էջ՝ այստեղ
Ինստագրամյան էջ՝ այստեղ


