▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միամիտ կամ մազոխիստ չենք, որպեսզի կրկին ընկնենք այս թակարդի մեջ

ՕԵԿ-ը լքեց կոալիցիան, իսկ կուսակցության քվոտայով նշանակված նախարարները դուրս եկան կուսակցությունից: Համաձայնեք, որ դեժավյու է: Հիշու՞մ եք, երբ 2006-ին նրանք կրկին դուրս էին եկել կոալիցիայից, նախարները նույնպես լքում էին «Օրինած երկիրը», որպեսզի պահպանեն պորտֆելները: Սակայն այդպես չեղավ: 
Ժամանակը ապացուցեց, որ ՕԵԿ-ի մասնակցությունը կոալիցիայում եղել է ինքնանպատակ: Հակառակ դեպքում՝ կարելի էր դուրս գալ ավելի վաղ: Տարբեր ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը հայտնում էր, որ իր ղեկավարած կառույցը կարևոր օրենքներ է մշակում բիզնես միջավայրի բարելավման համար, բայց խորհրադարանական մեծամասնությունը այդ նախագծերը կյանքի չի կոչում: Նկատած կլինեք, որ ԱԱԽ-ն նաև իր հարցազրույցներում «նամյոկներով» քննադատում էր կառավարությանը, բայց և մնաց այդ կառավարության հետ մինչև «հաղթական ավարտ»: Հարց. Այդ դեպքում քանի՞ կոպեկ արժեր այդ կոալիցիան, որը չէր ծառայում գործընկերներից մեկի ծրագրային դրույթների իրականացմանը: Դրա փոխարեն՝ ՕԵԿ-ը մեծ մասամբ կողմ էր քվերկում իր գործընկերոջ վատ օրինագծերին:
Այս հրաժարականն էլ հերթական անգամ վկայում է, որ այստեղ միայն անձերի խնդիր է: Չեմ ուզում հավատալ, որ մեր հասարակության զգալի մասը միամիտ է կամ մազոխիստ, որպեսզի կրկին ընկնի այս թակարդի մեջ: 


Հեղինակ` Լեւոն Փանոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее