Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ:

Այս մասին Նյուզ.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի` այսօր իր հասցեին արված մեկնաբանությանը:
«Ես՝ ի տարբերություն նրա, նրա մասին բարձր կարծիքի եմ: Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ: Կամ նրա չափանիշներով եմ ես այլանդակ: Բայց ես նրա մասին բարձր կարծիքի եմ՝ որպես հայ մարդու, նաև ինչ-որ տեղ որպես քաղաքական գործչի»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր դիտարկմանը, թե այս խորհրդարանի պատգամավոր Հովիկ Աղազարյանին շատ հաճախ իր հետ են համեմատում, արդյոք ինքը նմանություն տեսնում է իրենց մեջ, Գալուստ Սահակյանը պատասխանել էր. «Գիտեք, յուրաքանչյուր մարդու պիտի տանեն, մի այլանդակի հետ համեմատեն, Գալուստ Սահակյանը մնում է Գալուստ Սահակյան»:


