▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից Վրաստանի տարածքում: Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ վերադարձել է Վրաստան և կարճատև տեսանյութ էր հրապարակել Բաթում քաղաքից:

Երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը, մինչդեռ հաղորդվում է, որ քաղաքական գործիչը ցուցադրել է Կիև-Թբիլիսի չվերթի տոմսը, որով թռիչքի ժամանակը 23:05-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее