▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավորների ներառված չլինելն անհարկի է շահարկվում»

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա, դեռ չսկսած, մեծ «իրարանցում»  է առաջացրել մամուլում ու հենց խորհրդարանում։

Խնդիրը խոսակցություններն են պատվիրակության կազմի վերաբերյալ և  թե ինչու՞ որևէ ընդդիմադիր պատգամավոր չի ընդգրկվել դրանում։

Asekose.am-ի հարցմանն ի պատասխան ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ այդ հարցն անհարկի է շահարկվում։

«ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության ՌԴ կատարելիք պաշտոնական այցի կազմի վերաբերյալ տեղեկացնեմ, որ պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավորների ներառված չլինելն անհարկի է շահարկվում: Խնդիրն այն է, որ այս և այլ այցերի վերաբերյալ առաջարկվել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին ներկայացնել պատվիրակության կազմում ընդգրկվելու անդամների թեկնածություն: Դաշինքների կողմից մշտապես ներկայացվել է այն պատգամավորների թեկնածությունները, որոնց ելքը երկրից իրավապահ մարմինների կողմից սահմանափակված է: Դաշինքները հրաժարվել են նրանց փոխարինել այլ պատգամավորներով»,-նշեց Ծովինար Խաչատրյանը:

Հավելենք, որ ՀՀ խորհրդանական պատվիրակության այցը Մոսկվա նախատեսված է հոկտեմբերի 3-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее