ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր իր ավանդական ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, արձանագրել է, որ Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ «Գիտեք, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մենք ուղղակիորեն չենք գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, որի մասին խոսում եք։ Մենք չենք կիրառում այդ տերմինաբանությունը։ Հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայության հարցը բոլորովին այլ թեմա է։ Ինչ վերաբերում է ռուսական դիրքորոշմանը հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով, մենք արդեն մեկնաբանել ենք դա, և ինձ թվում է՝ դուք լավ գիտեք մեր դիրքորոշումը, իսկ այն չի փոխվել։ Այն լուծվում է համապատասխան ձևաչափերով։ Մենք դրա համար անում ենք հնարավորը»,- նշել է Մարիա Զախարովան։ |
«Մոսկվան չի գործածում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը». Մարիա Զախարովան` ադրբեջանցի լրագրողին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet