▲ Դեպի վեր

Воскресенье, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Նախկին ոչ մի զզվելի բան չի կարող համեմատվել այսօրվա խայտառակ իրավիճակի հետ». Տիգրան Նալչաջյան

Դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Տիգրան Նալչաջյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախկինների օրոք, երբ ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում էր Ռուբեն Հայրապետյանը, հաղթում էինք Լեհաստանին, Դանիային, Սլովակիային, Չեխիային, Բուլղարիային և այլ ուժեղ հավաքականների։ Ոչ-ոքի էինք խաղում Իտալիայի, Պորտուգալիայի, Ուկրաինայի պես հավաքականների հետ։ Այո, ահագին պարտություններ էլ էին լինում։ Բայց կարծում եմ ոչ ոք չի մոռացել Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականի 2010-2014 թվականների փառահեղ ընթացքը։
Այն ժամանակ ազգովի էինք հաղթած։ Կար 2 հայկական պետություն, ամուր բանակ, մարտական ոգի և դրա կողքին իհարկե շատ ու շատ զզվելի բաներ։ Բայց ոչ մի զզվելի բան չի կարող համեմատվել այսօրվա խայտառակ իրավիճակի, հոգեվիճակի և կարգավիճակի հետ։
Մեզ հաղթանակներ են պետք, որպեսզի ազգային ոգին նորից բարձրանա։ Սակայն դրա համար պետք են ազգային իշխանություն և ըստ դրա ձևավորված ստեղծագործական միջավայր և հաղթանակներ կերտելու մթնոլորտ՝ բոլոր ոլորտներում։
Եթե դա չստեղծվի այսօր՝ վաղը երանի կտանք այսօրվա Հայաստան-Վրաստան խաղին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее