▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 69 միլիոն դրամով 12 հատ «Նիվա» է գնել

Վարչապետի աշխատակազմն իր կարիքների համար 2021թ․ դեկտեմբերի 13-ին էլեկտրոնային աճուրդ է հայտարարել և «Մեգնա» ՍՊԸ-ից «Նիվա» մակնիշի 12 հատ ավտոմեքենա է ձեռք բերել։

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/nikol_pashinyan.jpg.jpg

Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ վարչապետի աշխատակազմի և «Մեգնա» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է երեկ՝ դեկտեմբերի 22-ին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 69 մլն 600 հազար դրամ է։

Այդ պայմանագրով՝ «Մեգնա» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 2022թ․ ապրիլի 30-ը վարչապետի աշխատակազմին մատակարարել Lada Niva Legend մակնիշի 12 ավտոմեքենա։ Մեկ ավտոմեքենայի արժեքը 5 մլն 800 հազար դրամ է։

Մատակարարվող ապրանքի տեխնիկական բնութագրում ասվում է, որ ավտոմեքենաները լինելու են 2022 թվականի արտադրության, գույնը՝ սպիտակ։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее