Ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է ներկայացրել տելեգրամյան ալիքում ու գրել է․
«Այսօրվա դատավարության նիստը կրկին անգամ չեղարկեցին։
Մարիամ Փաշինյանի կողքի տղեն Անդրանիկ Նավասարդյանն է, մականունով «գուսիկ» Էդգար Կուչուկյանի ընգերն է, որը անցած տարի հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ավագանու ընտրություններից հենց մեկ օր առաջ գիշերը 3 հոգով իմ տան շքամուտքի մոտ ինձ վրա դանակով մահափորձ էին արել։
Անդրանիկ Նավասարդյանի հայրը՝ Հենրիկ Նավասարդյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում տրանսպորտի վարչությունում, իսկ մայրը թ.197 դպրոցի տնօրենն է։
Այսքան փաստերը բավական է համոզվելու համար որ ինձ վրա կատարած մահափորձը եղել է քաղաքական պատվեր ՔՊ-ի կողմից, քանի որ ոստիկանությունը տեսախցիկների տեսանյութները միտումնավոր քրեական վարույթին չի կցել, որ քրեական գործը ծածկադմփոց անեն, որ մահափորձ կատարող անձինք մնան անպատիժ, և այդքանի հետ մեկտեղ դատական նիստերը չեղարկում են»: