Նոր եթերաշրջան, նոր հաղորդումներ: Հանրային հեռուստաընկերությունը խոստանում է նախագծերի բազմազանություն: Քաղաքական, սոցիալական, ճանաչողական, հայագիտական, ժամանցային տասնյակ հաղորդումներն արդեն Առաջինի եթերում են:
Այս մասին է Հանրային Լուրերի ռեպորտաժը:

Ի դեպ, ավելի քան 20 տարի Հանրային հեռուստաընկերությունն արբանյակային կապի միջոցով իր հաղորդումները հեռարձակում է գրեթե ամբողջ աշխարհում: Ամենուրեք հասանելի լինելու համար մշակվել է կաբելային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ գործակցության լայնածավալ ծրագիր:
«Հեռարձակում կազմակերպելու համար բանակցություններ են ընթանում արգենտինական և ավստրալական ընկերությունների հետ: Հանրայինն արդեն մի քանի տարի է՝ ինչ հասանելի է նաև ԱՄՆ-ում:

Գլոբքաստը արբանյակային կապուղի ապահովող խոշոր ընկերություն է, որի հետ գործակցում են բազմաթիվ կազմակերպություններ: Հանրայինը Գլոբքաստի հետ ևս գործող պայմանագիր ունի, ինչի շնորհիվ հաղորդումները հասանելի են դառնում նշված երկրներում: Արդեն 5 տարի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Հանրայինի հաղորդումները հեռարձակվում են նաև Պանարմենիան հեռուստաընկերության եթերում՝ 2014 թվականին Հեռուստաընկերության և Պանարմի միջև կնքված վերահեռարձակման իրավունքի տրամադրման պայմանագրով:
Աշխատելով բացառապես պայմանագրային սկզբունքներով, փնտրելով ու գտնելով վստահելի գործընկերներ աշխարհով մեկ Հանրային հեռուստաընկերության ամբողջ փիլիսոփայությունը կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. «Շարժվել առաջ, չմոռանալով անցյալի ժառանգությունը»»,-նշվում է ռեպորտաժում:


