▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր լողափ՝ Սևանում

«Հանրային լողափերը, որոնք սփռված են ամբողջ Սևանա լճի շրջակայքով, թվով 11-ն են: Դրանցից 8-ը Կառավարության համապատասխան որոշմամբ հատկացված տարածքներ են, նախատեսված են կարճատև հանգստի համար, իսկ 3-ն առանձնացրել  է «Սևան»ազգային պարկը: Դրանք ներառում են անվճար բուժսպասարկում, անվճար մանկական և  սպորտային խաղահրապարակներ և այլն: Այս լողափերում բացի սննդից, մնացած ամեն ինչն անվճար է լինելու:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս 3 լողափերը գերծանրաբեռնված են աշխատում, ուստի որոշվել է ևս մեկով ավելացնել լողափերի թիվը, այն պատրաստ կլինի ընդունել այցելուների հաջորդ տարի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը:

Նրա փոխանցմամբ՝ շատ է հանրային լողափեր այցելողների թիվը: Միայն Վարդավառի օրը 25-30.000 հոգի է այցելում հանրային լողափեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее