Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:
Ինչպես գրում է Շամշյան.com-ը, քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ նշված վայրից ուսի մասում ստացած հրազենային վնասվածքով Պ. Հայրիկյանը տեղափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Տեղում են նաեւ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը, եւ 2 տասնյակից ավելի Ոստիկանության աշխատակիցներ: Տեղում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները` փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանի
Նոր մանրամասներ. Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet