▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նրանք պատրաստ կլինեն ուրանալ նաև Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Ջավախքի, Համշենի, Պոլսի, Մոսկվայի, Փարիզի ու Լոսի հայերին»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՆՈՂԿԱԼԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
պայմաններում ենք ապրում։ Իշխանավորների հայտարարությունների (լինի Հայաստանում, թե Արցախում) պատճառով հայկական տարբեր հողերում ապրող հայերի վերաբերմունքը միմյանց նկատմամբ գնալով ավելի է վատթարանում։ Քաղաքական, անձնական նպատակներ հետապնդող տարբեր կալիբրի, տեսակի ու որակի քաղաքական գործիչների խոսույթի, բառամթերքի ու դրա արտաբերման հետևանքով արցախահայերը տրամադրվում են հայաստանաբնակ հայերի դեմ ու հակառակը։
Ու էս զարգացումների դեմն առնող չկա։ Ընդհակառակը, գնում է հստակ ու նպատակաուղղված աշխատանք այս անջրպետը մեծացնելու համար։
Էս նողկալի մոտեցումը, թե «ղարաբաղցիները երբեք էլ Հայաստանի հետ չեն ցանկացել մնալ»` հատուկ է ներդրվել։ Նպատակը` հայրենակիցների անվտանգության համար պատասխանատվությունից հրաժարվելն է։ Զուտ արդարացում` չպայքարելու համար։
Կային ու կան պատվիրակված խոսող գլուխներ, որ էս օրակարգը միշտ կենսունակ են պահում։ Սրանք դասական դավաճաններ են, մորթապաշտ անհայրենիքներ, որոնց ծնողները, ամենայն հավանականությամբ, սերվել են թրքալեզու ինչ֊որ ցեղախմբից։
Սրանք միտումնավոր նսեմացնում են հայկական հողերի տարբեր հատվածներում ապրողներին` փորձելով բարելավել իրենց դիրքերը, իբրև իրենց արյունն ավելի հայկական է, քան մյուս տեղերում ապրող հայերի արյունը։ Բայց հիմքում դրված է պատվիրատուի շահը, որի նպատակն է «ապրել փոքր խմբով, բայց լավ», ոչ թե ապրել բոլորով` միասին, բայց պայքարել։
Նրանք, որոնք կտարանջատեն Արցախի հայերին Հայաստանում բնակվող հայերից, ապա պատրաստ կլինեն հեշտությամբ ուրանալ նաև Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Ջավախքի, Համշենի, Պոլսի, Մոսկվայի, Փարիզի ու Լոսի հայերին։ Քանի որ էս սրիկաների համար հայն առավելագունը իրեն 100 մետր շառավղով շրջապատողն է, քանի որ իր անձնական պաշտպանությունն ինքը տեսնում է հենց այդ 100 մետր շառավղով։
Դավաճաններ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее