▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի

Էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, մասնագետ չեն նաև այս թեմայով ինքնադրսևորվող որոշ գործիչներ: 

Քաղաքական գործիչ եմ, երևի ավելի մեծ հիմնավորումներով, քան այսօր գալա-համերգ տված շատուշատ "ընդդիմախոսներ": 

Շատ լավ հասկանում եմ էներգիտակայի ազդեցությունը քաղաքականության, մասնավորապես` տարածաշրջանային և միջազգային քաղաքականաության վրա:

Եվ այսպես: 

Հայ իրականության մեջ խորհրդարանը երբեք ավելի "հյուսիսային" ոչ իշխանական ներկայացուցչություն չի ունեցել, քան հինգերորդ գումարմանն է: 

Աչքիս դեմն են այն տեսարանները, երբ սույն "պետականասեր սյուզերենները" ամեն պատեհ ու անպատեհ առիթով որսում են ռուսական չինովնիկների ժպիտները, բարևները, ձեռքսեղմումները, չխնայելով դրա համար և ոչ մի միջոց (բառիս բոլոր իմաստներով):

Այսօր էլ խորհրդարանում, "ռիսկ չանելով" խոսել Ռուսաստանի, յուր իշխանությունների "գազային դիվանագիտության" դեմ, մեր գործընկերները հերթական անգամ կրկնեցին իրենց "հերոսությունը"` քննադատելով մեզ և խոսելով բացառապես ՀՀ Կառավարոթյան դեմ: 

Հատկանշական է, որ տարերքի մեջ ընկնելով , այդ "սուրբ" գործի համար ՀՀ ԱԺ ԵՎՐԱինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սատարեց անգամ Վ. Յանուկովիչին` Տիմոշենկոյին բանտարկելու գործում (հիշեցնեմ, որ ողջ Եվրոպան առ այսօր ոտքի է կանգնել այս հարցով):

Ցավում եմ, շատ եմ ցավում, որ ոչ իշխանական ուժերից շատերը վերածվել են շվեյցարական պանրի` ծակոտիները ավելի շատ են քան բովանդակությունը:

 

Արմեն Աշոտյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее