Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Խնդիրը այն չի, որ Նիկոլը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին՝ երբ ունես ջախջախված բանակ ու պետականություն, ապա միմիայն խելապակասը կխոսա պատերազմի դարաշրջանից, իսկ ցանկացած խելամիտ գործիչ կխոսա խաղաղությունից և խաղաղասիրոթյունից, ու շահելով ժամանակ բոլոր ռեսուրսները կդնի բանակի վերականգման վրա։

Այլ հարց, որ Նիկոլը ոնց որ տապալեց պատերազմի շրջանը, նույն կերպ տապալելու է նաև խաղաղության դարաշրջանը: Ոչ պատերազմն ա իր խելքի բանը, ոչ էլ խաղաղությունը...
P.s. Ընդ որում, մտավոր առումով Նիկոլից շատ չեն տարբերվում այն գործիչները, որոնք համառորեն ընդունակ չեն ընկալել, որ ջախջախված բանակը վերականգնելու համար ժամանակ կարող ես շահել միմիայն հմուտ դիվանագիտությամբ, որի պարագայում սուր չեն ճոճում, առավել ևս երբ այդ սուրը չկա, այլ հենց բարի ժպիտով խոսում են այն մասին, թե ինչ լավ բան ա խաղաղությունը...»։


