«Տաքսի ծառայություն ունեցող ոմն Անուշավան Խաչատրյան, որ, մեր ունեցած տեղեկություններով, ՊՆ սնունդը ապահովող մատակարարն է, «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարության հետ պլան են մշակել մեզ այդ տարածքից հանելու և ոստիկաններին հրաման են տվել,որ անհատ տաքսիստներին՝ մոտ 200 հոգու, չթողնեն կանգնել էդտեղի կայանատեղիներում»,-բողոքել է քաղաքացին՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ուղիղ եթերի ժամանակ։
«Նրանք օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն «քշում» են 4․500-ից 5.000 դրամով, մենք երեք հազար դրամով»,-պատմել է քաղաքացին՝ նշելով, որ «Զվարթնոց»-ի ղեկավարությունն անհատ տաքսիստներին տարբեր պատճառաբանություններով դուրս է մղում տարածքից, որտեղ իրենք աշխատել են տարիներով ՝ շահեկան վիճակ ստեղծելով իրենց հետ «պայմանավորված» ոմն Անուշավանի հետ։
«Բանը հասել է նրան, որ կարմիր բերետավորները գալիս, մեզ քշում են տարածքից՝ հրահանգ ունեն իրենց ղեկավարությունից, որոնց հետ էլ, ինչպես «Զվարթնոց»-ի ղեկավարության հետ, թերևս պայմանավորվել են»-, ուղիղ եթերում նշել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։