Լրագրող Լարա Առաքելյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Որ ոստիկանը իրեն այսպես պահի, դուրս ա երևակայությունից: Կարճ ասեմ, թե ինչ էր եղել մինչև ես կհասցնեի միացնել հեռախոսիս տեսախցիկը: Հետևից մեքենայի անիվների սարսափելի ձայն լսեցի, շրջվեցի, տեսա, որ ոստիկանական մեքենան արագ մտել է մայթ ու կանգնել, հետևից կանգնեց մեկ այլ՝ քաղաքացիական մեքենա: Վարորդը իջավ ու սկսեց գոռալ՝ ասելով, որ ոստիկանները վթարային իրավիճաL8aկ են ստեղծում, պահանջում էր նորմալ քշել: Մնացածը տեսնում եք տեսանյութում: Այս ենթասպայի (եթե նրան կարելի է այդպես կոչել) նկատմամբ ծառայողական քննություն սկսելու հարցով զբաղվում է փաստաբանը: Անձամբ ես կարծում եմ, որ կնոջ, լրագրողի, պարզապես քաղաքացու հետ «արա»-ով խոսող, չինքնահաստատված ու ճղճիմ էս երևույթը չպետք է համազգեստին մի քանի մետրից ավելի մոտենալու իրավունք ունենա:
Որ ոստիկանը իրեն այսպես պահի՝ դուրս է երևակայությունից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


