▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ ոլորտում մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնդելուց

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/artak_zaqaryan.jpg

 

«Սրանց ինչու՞ է թվում, որ պատերազմում խայտառակ կապիտուլյացիա ստորագրողը (հօգուտ թշնամու գործողը) կարող է կյանքի այլ ոլորտներում հաջողություն արձանագել պետության համար: 

Որևէ ոլորտում մեր երկրի հնարավոր հաջողությունները կախված են Նիկոլին և իր թայֆային վռնելուց ու նրանց հակապետական, ապազգային գործունեության բոլոր կողմերը բացահայտելուց:  

Այն ժողովուրդները, որոնց իշխանությունները գործում են ի վնաս իրենց ժողովրդի և չեն բացահայտվում ու չեն պատժվում` դատապարտված են անհաջողության: Նիկոլիզմի դատապարտումը, նրա ծագման թշնամական աղբյուրի պաշտոնական բացահայտումը և քաղաքական գնահատական տալը կարևոր նախապայման են հասարակության բարոյական վերելքի ու ձեռքբերումների համար:

Այլապես, այսօրվա օրինակով, երկիրն ու բոլոր հաղթակակներն ավերած ազգակործան պատուհասը, առանց ամաչելու, առանց գետինը մտնելու, Շուշիի ազատագրման օրը ուղերձ կհղի ու կշարունակի չարաշահել չարքաշ ու միամիտ հայ ժողովրդի հույսերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее