▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 4-ին այսօր տեղափոխել Երեւան․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրել է, որ Վրաստանի գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշվել է այս գիշեր տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածներից 4-ին այսօր տեղափոխել Երեւան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղեւորվեն Վրաստան։

Նախարարը հավելել է, որ տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան-Բաթումի ուղեւորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը օգոստոսի 31-ին, ժամը 02։00-03։00 միջակայքում վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее