Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որքան հասկացա, այդ տղաների ինքնասպանությունը առիթ է դառնում, որ դպրոցներում սկսեն կարծրատիպերից ազատվելու դասընթացներ անցկացնել, նաև բանակը դեմոկրատացնելու ծրագրի մասին են սկսել խոսել, էլի կարծրատիպերից ազատվելու կոնտեքստում, միաժամանակ պատմական կարծրատիպերից, այսինքն ցեղասպանության «կոմպլեքսից» ազատվելու փուլ է սկսվել։
Սպասենք լեզվական կոմպլեքսից ազատվելուն, այսինքն հայոց լեզվի ու գրականության դասերի բեռնաթափելու ծրագրին ու հայ-թուրք պատմաբանների հետ համատեղ նոր պատմության դասագրքերի կազմելուն»։


