▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանական վայրագությունները քաղաքացիների «գլխին ջարդելու» համար ձևավորվել է 104 քննիչից կազմված քննչական խումբ

Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է 104 քննիչից կազմված քննչական խումբ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հունիսի 3-ի ոստիկանական վայրագությունները արժանապատիվ քաղաքացիների «գլխին ջարդելու», մասնավորապես՝ նրանց կողմից ոստիկաններին «քարերով ու երկաթյա ձողերով» իբր հարվածելու միֆ հորինելու համար ձևավորվել է… ուշադիր -
104  քննիչից կազմված քննչական խումբ:
Վերջին անգամ նման մեծ խումբ ձևավորվել էր 451 թվին՝ Ավարայրի ճակատամարտի հանգամանքները պարզելու նպատակով»,- գրել է նա։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее