▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են «Բրեյն–Ռինգ» ամենամյա մրցույթի այս տարվա հաղթողները

Մայիսի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Brain Ring» ամենամյա խաղ-մրցույթ՝ նվիրված տնտեսագիտությանը, անձնական ֆինանսների կառավարմանը և ձեռնարկատիրությանը:

Այս համատեղ մրցույթն անցկացվում է 2009 թվականից։
Մրցույթի նպատակն է ավագ դպրոցում տնտեսագիտություն, անձնական ֆինանսներ և ձեռնարկատիրություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելը։
Մրցույթին մասնակցեցին ՀՀ մարզերից և Երևան քաղաքից 5-ական աշակերտների թիմեր։ Նրանք մրցում էին առաջին պատվավոր հորիզոնականի համար՝ պատասխանելով ֆինանսատնտեսագիտական հարցերին: 

Մրցույթում հաղթող ճանաչվեցին Շիրակը և Սյունիքը ներկայացնող թիմերը, որոնք կիսեցին առաջին հորիզոնականը, Արագածոտնը ներկայացնող թիմը՝ երկրորդ հորիզոնականում է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատուկ մրցանակին արժանացավ Լոռու թիմը, Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հատուկ մրցանակին՝ Երևանի թիմը, իսկ Ավանդների փոխհատուցման հիմնադրամի մրցանակին՝ Արարատի թիմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее