▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր կարող են կանգնած լինել ՀՀ մի շարք պաշտոնյաների դեմ «Pegasus»–ի-միջոցով հաքերային հարձակումների հետևում

Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Շարունակելով Pegasus-ի հետ կապված թեման՝ մենք գտանք մեծ քանակությամբ վարակներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց այնքան մոտ անձանց, որ նրանց վարակումը թույլ կտար հավաքել տեղեկատվություն, որի արտահոսքը սպառնում է ազգային անվտանգությանը։ Pegasus-ի արտադրող NSO Group-ը իսրայելական ընկերություն է, որին վերահսկում են երկրի իշխանությունները: Օրինակ՝ նրանց չի թույլատրվում վիրուսը վաճառել ռուսական իշխանություններին։ Ըստ այդմ, Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամենայն հավանականությամբ, իրականացվում է Ադրբեջանի կամ «պախան» պետություն Թուրքիայի իշխանությունների կողմից։

P.S. Միևնույն ժամանակ, վարակների մի մասը վկայում է այն մասին, որ որոշ հարձակումների հետևում կարող են կանգնած լինել նաև հայկական հատուկ ծառայությունները»,- նշել է նա։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее