▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս մարդը ընդամենը երկու-երեք ժամերի ընթացքում խաչ է քաշում բոլոր արցախցիների (120000 գոմարած առնվազն այդքան հարազատներ Հայաստանում), Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել և ասիմիլացվել այլ ազգերի հետ, բոլոր զինվորականներին և հերոսներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և բոլոր մտածող և ուղեղ ունեցող մարդկանց: Կարծում եմ, որ բոլոր նշված մարդիկ չեն ձգտում իշխանության, չեն ուզում ունենալ ծառայողական մեքենաներ և քարտուղարուհիներ, չեն ուզում ապրել կառավարական ամառանոցներում, չեն ուզում Հայաստանում քայլել հազարավոր ոստիկաններով շրջապատված... Բոլոր այդ մարդիկ ուզում են հանգիստ ապրել իրենց երկրում` անվտանգ Հայաստանում: Այս իշխանությունները դա չեն կարողանում ապահովել... ավելին, այս իշխանությունների օրոք, յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վտանգավոր է դառնում: Եվ եթե բոլոր այդ մարդիկ դուրս գան փողոց, պահանջեն այս իշխանությունների և մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը հրաժարականը, միաժամանակ հայտարարելով, որ չեն հավակնում իշխանության, սրանք շատ արագ կհեռանան:
Սկսեմ ինձանից.
Ես` Կարեն Քոչարյանս, երբևէ չեմ հավակնել որևէ պաշտոնի և իշխանափոխությունից հետո չեմ հավակնելու: ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее