▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապիկյանն իր բնակարանը գնել է շատ ավելի պակաս գնով, քան ընդդիմադիրները

«Հետք» էլեկտրոնային պարբերականը վերջերս տվյալներ էր հրապարակել նորակառույց «Բյուրեղ» թաղամասում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձեռք բերած բնակարանի վերաբերյալ՝ կասկած հայտնելով, որ դրա ցածր գինը կարող է կոռուպցիոն գործարքի հետևանք լինել: Ի պատասխան, կառավարող ՔՊ կուսակցության հետ ասոցացվող լրատվամիջոցը հայտնել էր, որ «Բյուրեղում» բնակարաններ են ձեռք բերել նաև որոշ ընդդիմադիր գործիչներ Էդգար Ղազարյանն ու Էլինար Վարդանյանը: Fip.am-ի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ, այնուամենայնիվ, Սուրեն Պապիկյանի բնակարանը նկատելիորեն ավելի էժան է ընդդիմադիր գործիչների գնածների համեմատ, թեև Պապիկյանը նրանցից ավելի ուշ է գնել, այն դեպքում, երբ ժամանակի ընթացքում անշարժ գույքի գները աճել են: 

«Հետքը» վերջերս գրեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոր բնակարան է գնել շուկայականից անհամեմատ ցածր գնով։ Ըստ պարբերականի՝ նոր կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում Պապիկյանը ձեռք է բերել 165 քմ մակերեսով բնակարան, որի համար վճարել է 69 մլն դրամ (1 քմ-ի արժեքը՝ մոտ ֏420 հազար)։ Հիփոթեքային վարկը վարկավորել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկը»։

Ըստ պարբերականի՝ գործարքը տեղի է ունեցել նախորդ տարվա ամռանը՝ հուլիսի 27-ին։

Հաշվի առնելով այն փաստը, որ Պապիկյանի գործարքի պահին «Բյուրեղ» թաղամասում բնակարանների գները էականորեն բարձր են եղել նախապատերազմական շրջանի գներից (մինչև 2020-ի պատերազմը 1 քմ-ի արժեքը 1000-1200 դոլարին համարժեք դրամ, այժմ՝ 2500 դոլարին)՝ «Հետքը» կասկած էր հայտնել, որ Պապիկյանի կողմից 1019 $/քմ արժեքով բնակարանի գնումը կարող է կոռուպցիոն գործարքի հետևանք լինել։

Օրեր անց վարչապետի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը հրապարակմամբ տեղեկացրեց, որ ըստ «Բյուրեղ» թաղամասի կառուցապատող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի, բնակելի թաղամասում կա 1300 բնակարան, նրանցից 117-ը ձեռք է բերվել ավելի էժան գնով, քան Սուրեն Պապիկան է գնել, իսկ 297 քաղաքացի ձեռք է բերել բնակարան 1 քմ-ի համար 800-1100 դոլարին համարժեք գնով։ 

Իսկ տարբեր ժամանակահատվածներում գնային տատանումները հիմնավորել էին նրանով, որ շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում բնակարանների վաճառքի գինը սահմանվում է ավելի ցածր, և այն աճում է շինարարության ավարտի ժամկետի մոտենալուն և անշարժ գույքի ավարտվածության աստիճանին համապատասխան։

Ստացվում է, որ ըստ «Ջերմուկ գրուպի»՝ 2022-ի հուլիսին Պապիկյանի կողմից 165 քմ մակերեսով բնակարանը 69 մլն դրամով ձեռք բերելու մեջ որևէ տարօրինակ կամ արտառոց ոչինչ չկա։

Այս հրապարակումից օրեր անց՝ իշխանական լրատվամիջոց civic.am-ը «Ինչ և ինչու է վրիպել «Հետքի» աչքից» վերտառությամբ երկու հրապարակում արեց, որով տեղեկացրեց, որ նույն թաղամասում բնակարաններ են գնել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ու ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, սակայն «Հետքն» այդ գործարքներին չի անդրադարձել։

Ըստ կայքի՝ Էդգար Ղազարյանը բնակարան է գնել 1080 դոլարով, իսկ Էլինար Վարդանյանը՝ 1240 դոլարով։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց վերջիններիս կողմից «Բյուրեղ» թաղամասում բնակարանների գնման պայմանագրերը և պարզեց, որ civic.am-ը մանիպուլյացնում է որոշ փաստեր։

Մանրամասները՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее