▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարո՛ն Պապիկյան, ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին ամոթանք են տալիս»․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռազմական փորձագետները դեռ չեն կարողանում հաշտվել մտքի հետ, թե ինչպես Սուրեն Պապիկյանը կարող էր պատերազմող երկրում դառնալ պաշտպանության նախարար, բայց հայոց ճակատագրի հեգնանքով հա՛մ նախարար է, հա՛մ էլ գնահատական է տալիս իր՝ հասկանալու ընդունակությունից թեև չբխող, բայց պաշտոնից բխող գործունեության վերաբերյալ հարց տվող լրագրողներին, որոշում՝ նրանք լրագրող են, թե՝ ոչ։
Լրագրողները հարց են տալիս Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ իր ուղիղ կապից, որակում է էժան հարց, հարց են տալիս Արցախում ու Հայաստանում ծառայող սպաների աշխատավարձի տարբերությունից, կրկին անտեսում է։ 100 թիկնապահի ուղեկցությամբ է քայլում, նրանք էլ հրում են հարց տվողներին, որովհետև ասելիք չունի, չի տիրապետում, բայց լավ՝ տղամարդկություն էլ չկա՞։ Ձեզ չե՞ն սովորեցրել, որ կնոջը հրողին նկատողություն են անում, ամոթանք են տալիս, ոչ թե ձեզ պես․․․
Պարոն Պապիկյան, ձեզ հարկատուները չեն վճարում, որ դուք որոշեք, թե ով է լրագրող, ով՝ ոչ, չեն վճարում, որ թիկնազորներով վազեք հերթական սորոսականին պաշտոն տալու, ձեզ վճարում են, որ աշխատեք ի բարօրություն մեր պետության, իսկ երբ ձեր կոնկրետ պաշտոնեական գործունեության վերաբերյալ հարցեր են տալիս, կանգնե՛ք ու պատասխանե՛ք՝ առանց մարդկանց հիմարացնելու ու ականջներից լապշա կախելու։
Հսկայական թիկնազորո՞վ եք գնում մայր բուհ, վաղը էդ պաշտոնը չի լինելու, չի լինելու թիկնազորը, միայնակ եք փողոց դուրս գալու, կախարդանքից հետո կառքը դդում է դառնալու, ու պատկերացնո՞ւմ եք, փողոցում հանդիպեք լրագրող Սյուզի Բադոյանին․ կողքներդ ավազ չեղավ, գլուխը ո՞ւր եք մտցնելու։ Իրենք ձեր չեղած իշխանության ավարտից հետո էլի հանրության համար իրենց կարևոր գործն են անելու, իսկ ո՞ւր կլինեք դուք և ո՞վ կլինեք դուք, վստահ եմ ինքներդ էլ չեք պատկերացնում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее