ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դուստրը՝ Նարե Հայրիկյանը, ով գտնվում է հիվանդանոցում՝ հոր կողքին, քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը պատմել է, որ երեկ որևէ տարիօրինակ բան չեն նկատել մահափորձից առաջ: «Սովորական աշխատանքային առօրյա էր»,- նշել է նա և հավելել, որ միայն իրենց հարևաններից մեկը նկատել է, որ սև շորերով մի մարդ երեկ մինչև նկարահանման գնալը հետևել է Հայրիկյանին:
Աղջիկը նաև պատմել է, որ Հայրիկյանի ուղղությամբ կրակել են, երբ վերջինիս տան շքամուտքի մոտ է եղել: «Երա՞զ է, թե իրականություն»,- ըստ դստեր՝ Պարույր Հայրիկյանը այս հարցն է տվել, երբ վնասվածք ստանալուց հետո գետնին է ընկել: