▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը 235 հազար եվրո է ծախսում, որ իր ուզած ինքնաթիռով հասնի ԱՄՆ, հետ գա»

Խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը 235 հազար եվրո փող է ծախսում, որ իր ուզած ինքնաթիռով հասնի ԱՄՆ, հետ գա:

Զարեհ Սինանյանը մեկնում է Լիբանան միայն մի բանի համար՝ որ միջոցառման հրավիրատոմս տա:

• 190 մլն դրամ Երևանի քաղաքապետարանը տալիս է լուսաձայնային շոուի համար:

• 8,5 մլն դրամ տալիս են ԱԺ դարպասներին վանդակաճաղեր և փշալարեր անցկացնելու համար:

Սրանք ընդամենը երկու օրվա ֆինանսական հատկացումների լրահոսի մի մասն են։ Փողերը ցփնում են աջ ու ձախ։ Ու այս ամենի ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու այսօր կառավարությունը 100 մլն եվրո վարկ վերցրեց։ Սպասեք նոր անիմաստ ծախսերի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее