▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը գյուղացիներին փող է տվել, թե գնացեք գառ առեք, կերեք»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է.

«Օրերս կրկին Վարդենիսի տարածաշրջանում էի՝ սեփական աչքերով տեսնելու առաջնագիծ դարձած գյուղերի վիճակն ու տեղացիների կենսակերպը, օգնելու ուժերի ներածին չափով։ Մարդիկ պատմեցին, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով անցել է Գեղամասար-Մեծ Մասրիկ ճանապարհի հատվածով, կանգ է առել գյուղերից մեկում, մոտեցել գյուղամեջի մարդկանց ու փող տվել, թե գնացեք գառ առեք, կերեք։

Հասկանում ե՞ք, թե ինչ աստիճանի նողկալի արարած է այդ մարդը։ Դա հայ ազգին լրիվ դրել է ստամոքսի գերի բիոզանգվածի տեղ։ Գեղամասարից մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին ամեն վայրկյան սպառնում է առաջնագիծ դարձած Կուտականի, Տրետուքի, Կութի, Նորաբակի, Սոթքի, Ազատի բնակիչներին, իսկ սա ցինիկաբար գառ ուտելու փող է առաջարկում ճամփի եզրին նստած ու համատարած գործազրկության պատճառով նարդի խաղացող մարդկանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее