▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը փախավ, ոսկեպարցիներին թույլ չեն տվել հարց տալ․․․

***

Փաշինյանը փախավ, ոսկեպարցիներին թույլ չեն տվել հարց տալ․․․

***

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել «Նյուզ»-ին․ «Փաշինյանն ասել է, որ նախնական 90%-ով պայմանավորվածություն ունեն Ալիևի հետ, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում՝ զիջումներ չեն լինելու, դիրքերի փոփոխություն չի կատարվելու, միայն այն հատվածը, որը սովետական ժամանակներում եղել է ադրբեջանական, մենք փոխանակում ենք։ Նաև այդ հատվածում համաձայնության գալուց հետո պետք է լինեն երկկողմանի սահմանապահներ։ Բայց դրան զուգահեռ Ոսկեպարը շրջանցող այլընտրանքային ճանապարհ կառուցելու առաջարկ է արել, որին բնակիչները համաձայնություն չեն տվել»,- ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ գործընթացն այս պահին կանգ է առել տավուշցիների համախմբված պայքարի շնորհիվ, սակայն դա չի նշանակում, որ այն չի շարունակվելու։

***

Ոսկեպարում, վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվել  է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ։ Մասնավորապես քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն մեկ ամիս է բնակվում է Ոսկեպարում, թույլ չեն տվել մտնել հանդիպման սրահ։ Ի պատասխան, ոսկեպարցիներն ասում էին, որ այդ դեպքում իրենք կբոյկոտեն հանդիպումը։ Իրավիճակը  լարված է եղել։ 

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

***

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։
Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։
Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոսկեպարում լարված իրավիճակ է։
Փաշինյանի անակնկալ այցին մասնակցում են բացառապես կանխատեսելի վարքով մարդիկ, հավաքվել են բոլորի ձեռքից հեռախոսները։
ԱԱԾ-ն թույլ չի տվել մեծ թվով բնակիչների ներս մտնել դահլիճ, դրսում սպասում են տեղի բնակիչները, որ վարչապետի հետ թեկուզ գոռալով հեռվից` բացատրություն ստանան»։

***

«Բացում» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««Բա խի՞ չեք գալիս ներս»,- գյուղապետարանի շենք մտնելիս՝ ասում է Փաշինյանը:
Քիչ առաջ Փաշինյանն այցելեց Ոսկեպար գյուղ: Այս անգամ նույնպես վերջին պահին են իրազեկել գյուղացիներին: Մուտքը կրկին հսկում են և թույլ չեն տալիս նկարահանել ներսում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее