▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը վաղը կուղևորվի Վարդենիս. հնարավոր է՝ բնակիչները փակեն ճանապարհը

 Նիկոլ Փաշինյանը վաղը կուղևորվի Գեղարքունիքի մարզ:

168.am-ի խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նա այցելելու է Վարդենիս խոշորացված համայնք, որտեղից էլ ուղևորվելու է դիրքեր՝ զինծառայողների Ամանորը շնորհավորելու:

«Փաշինյանը նաև Վարդենիսի մշակույթի պալատում միջոցառման է մասնակցելու: Մի քանի օր է՝ զինվորականներ են գալիս, փորձեր են անում մշակույթի պալատում»,- ասել է 168.am-ի զրուցակիցը:

Տեղեկություններ կան, որ Փաշինյանի՝ Վարդենիս պլանավորած այցն առաջացրել է համայնքի բնակիչներից շատերի դժգոհությունը և հնարավոր է, որ քաղաքացիները ճանապարհը փակեն՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը Փաշինյանին և նրա թիմին:

Դիտեք նաև`

Դիտեք նաև`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее