▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ու կինը ինչքան տրվում են վուլգար մատերիալիզմին, այնքան հեռանում են իրականությունից»․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանն ու կինը ստեղծում են վիրտուալ Հայաստանի պատկեր, որն իրականում ամենահակապետական մոտեցումն է, որովհետև իրենց ստեղծած այդ Հայաստանում որևէ պետական բան չկա՝ գաղջ մատերիալիզմի դրսևորում է։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168-ի եթերում՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի և նրա կնոջ հրապարակումները սոցիալական ցանցերում։ Քաղաքագետի բնորոշմամբ, դա արվում է ամենագռեհիկ, ամենացածրորակ բլոգերների մատուցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի, որոնք մրցակցության մեջ են՝ ում դիտումներն են շատ։

«Ես խորհուրդ կտայի իրենց՝ այդ տեսլականի մեջ շատ չխորանային, որովհետև նախահեղափոխական Ֆրանսիայում Ժան Ժակ Ռուսոն տարբեր Ֆրանսիաների բախումն էր նկարագրում՝ որպես հեղափոխության պատճառ», - նշեց Սուրենյանցը և հավելեց․ «Որովհետև իրենք ինչքան տրվում են վուլգար մատերիալիզմին, կտրվում են իրականությունից, և փոքրացնում են այն միջավայրը, որը թույլ կտա իրենց՝ քաղաքակիրթ հեռանալ»։

***

Նիկոլ Փաշինյանի գրառումների, վիդեոռոլիկների լսարանը իրականում ամենաանգրագետ, լյումպեն մասսան է, և ինքն էլ դա շատ լավ հասկանում է, թե չէ՝ չէր գրի, որ «մենք ավելի շատ ենք ձեզ վրա ծախսում, քան դուք ձեր ընտանեկան բյուջեով»։ Այս մասին նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ 168-ի եթերում։ Նա շեշտեց, որ այդ լյումպենը մնացել է Փաշինյանի միակ էլեկտորալ հենարանը, եթե մի կողմ թողնենք ուժային ռեսուրսը, նա չի տիրապետում իշխանության շուրջ տեղի ունեցող զարգացումներին․ կառավարում է ռիսկերը, բայց չի տիրապետում։
Ըստ Սուրենյանցի՝ ինչո՞ւ պիտի խելամիտ մարդը խորագիր դնի՝ «գնդակահարության պատի տակ», եթե ինքը չի առերեսվում նման դաժան հեռանկարի հետ։ Բանախոսի բնորոշմամբ, Փաշինյանը ենթագիտակցորեն գիտի, թե ինչի առաջ է կանգնեցրել պետությունը, դա գիտեն նաև իր շրջապատի մարդիկ, որոնց մի մասը հղփացել է, մյուս մասը հեռանում է ՔՊ-ից ոչ թե մակերեսին երևացող պատճառներով, այլ որովհետև նրանք ավելի մեծ վախեր ունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее