▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստաթուղթ, որի գոյության մասին Թուրքիան լսել անգամ չի ուզում.Թաներ Աքչամ

 

Թուրք ճանաչված պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Անգլիացի իրավաբան  Բենջամին Ուիտակերի՝ ցեղասպանության մասին զեկույցին: 1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունում ներկայացված զեկույցը հայկական զանգվածային սպանությունները ցեղասպանություն է որակել: Նշենք, որ Բենջամին Ուիտակերը մահացել է օրեր առաջ (հունիսի 8-ին) Լոնդոնում:
Աքչամի հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Անգլիացի իրավաբան Բենջամին Ուիատկերն իր մահկանացուն կնքեց 2014 թվականի հունիսի 8-ին: Շատ հայտնի անուն չէր Ուիատկերը:Նրա անունը կապված է ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում Ցեղասպանության կանխարգելման ու պատժի թեմայով 1985-ին պատրաստած զեկույցի հետ:
Զեկույցը կարևոր է 2 տեսանկյունից: Առաջինը, որ որոշում կայացնելու համար հիմք է ծառայել միջազգագային դատարաններում վիճարկվող այնպիսի գործերի համար, ինչպիսիք Ռուանդայի ու Հարավսլավիայի ցեղասպանություններն են: Երկրորդը, որ Հայոց ցեղասպանության հետ կապված չափանիշներ ունի:
Հարցը սա է՝ արդյո՞ք 1915 թվականին հայերի հետ կատարվածի վերաբերյալ կայացրել է մի որոշում, որն այդ իրադարձությունները ցեղասպանություն է որակում: Թուրքական կառավարությունը տարիներ ի վեր պնդում է, որ ՄԱԿ-ի որև՝ հանձնաժողով Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկություն չի իրականացրել և նման որոշում չի կայացրել: Դա մեր պետության հերթական հիմնավոր ստերից է: 
Ուիատկերի զեկույզը խոսում է Հայոց ցեղասպանության մասին և վերոնշյալ ենթահանձնաժողովի կողմից դրվել է քվեարկության ու ընդունվել: Զեկույցն ամբողջությամբ կարելի է ներբեռնել ու կարդալ հետևյալ հղումով:
http://www.preventgenocide.org/prevent/UNdocs/whitaker/section2.htm
Զեկույցի առաջին մասում ցեղասպանության վերաբերյալ պատմական տեղեկություններ են տրվում: Իսկ 24-րդ պարագրաֆում ասվում է, որ նացիստական ոճրագործությունը, ցավոք, 20-րդ դարի միակ ցեղասպանությունը չէ՝ բերելով ցեղասպանության այլ օրինակեր: Օրինակները գլխավորում են 1904 թվականին Հարավ-արևմտյան Աֆրիկայում Գերմանիայի կողմից իրականացված Հերերոի և Հայոց ցեղասպանությունները:
Ուիատկերն իր զեկույցում մեծ տեղ է հատկացնում Հայոց ցեղասպանությանը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մասում Ուիոտկերը նշում է, որ ոչնչացվել է ամենաքիչը 1 միլիոն մարդ, որոնք կազմում են հայերի կեսից ավելին:
Կատարված քվեարկության արդյունքում զեկույցն ընդունվում է ձայների 14 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Հենվելով այս հոդվածին՝ հարող ենք հանգիստ ասել, որ Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից ամբողջապես ճանաչվել է որպես ցեղասպանություն: Ավելի ուշ զեկույցը չհայտնվեց Գլխավոր ասամբլեայի օրակարգում, քանի որ սառը պատերազմի պայմաններում շահագրգիռ կողմերը չուզեցին զբաղվել այդ խնդրով: Ուիատկերի զեկույցը կրկին օրակարգ էր գալու Ռուանդայի և Բոսնիայի դեպքերից հետո: Քանզի զեկույցում ցեղասպանության մեջ միտումնավորության տարրերը բացահայտելու տեսանկյունից շատ բան է ասվում:
Ինչպես հայտնի է, զանգվածային ոչնչացումը ցեղասպանություն համարելու համար ամենակարևոր հանգամանքի՝ «dolus specialis»-ի՝ հատուկ ոչնչացման մտադրության առկայությունն  է:
Ինչպե՞ս է ապացուցվում հատուկ մտադրությունը, եթե այդ մտադրությունը ցույց տվող գրավոր փաստաթղթերը անբավարար են կամ իսպառ բացակայում են: Այս հարցում նրա առաջարկած մոտեցումներն ավելի պարզ ձևով այսպես կարելի է բացատրել. Եթե որևէ կառավարություն տեսնում է, որ իր ընդունած որոշումների ու գործողությունների արդյունքում մարդիկ են մեռնում և դրան հակառակ գիտակցբար որևէ կանխարգելիչ միջոց չի ձեռնարկում՝ շարունակելով նույն գործողությունները, ապա  համարվում է, որ նմանատիպ դեպքերում  առկա է հատուկ մտադրությունը:
Ուիատկերի այս առաջարկությունը, միջազգային իրավունքի փաստաթղթի որակավորում ձեռք բերելու շնորհիվ, Միջազգային դատարանների համար հիմք է դառնում Ռուանդայի ու Հարավսլավիայի դեպքերի վերաբերյալ որոշում կայացնելիս:
Ահա այն փաստաթուղթը, որի գոյության մասին անգամ Թուրքիան չի ցանկանում լսել: 

ermenihaber-ը գրում է. Թուրք ճանաչված պատմաբան Թաներ Աքչամն անդրադարձել է Անգլիացի իրավաբան  Բենջամին Ուիտակերի՝ ցեղասպանության մասին զեկույցին: 1985 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունում ներկայացված զեկույցը հայկական զանգվածային սպանությունները ցեղասպանություն է որակել: Նշենք, որ Բենջամին Ուիտակերը մահացել է օրեր առաջ (հունիսի 8-ին) Լոնդոնում:

Աքչամի հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Անգլիացի իրավաբան Բենջամին Ուիատկերն իր մահկանացուն կնքեց 2014 թվականի հունիսի 8-ին: Շատ հայտնի անուն չէր Ուիատկերը:Նրա անունը կապված է ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում Ցեղասպանության կանխարգելման ու պատժի թեմայով 1985-ին պատրաստած զեկույցի հետ:

Զեկույցը կարևոր է 2 տեսանկյունից: Առաջինը, որ որոշում կայացնելու համար հիմք է ծառայել միջազգագային դատարաններում վիճարկվող այնպիսի գործերի համար, ինչպիսիք Ռուանդայի ու Հարավսլավիայի ցեղասպանություններն են: Երկրորդը, որ Հայոց ցեղասպանության հետ կապված չափանիշներ ունի:

Հարցը սա է՝ արդյո՞ք 1915 թվականին հայերի հետ կատարվածի վերաբերյալ կայացրել է մի որոշում, որն այդ իրադարձությունները ցեղասպանություն է որակում: Թուրքական կառավարությունը տարիներ ի վեր պնդում է, որ ՄԱԿ-ի որև՝ հանձնաժողով Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկություն չի իրականացրել և նման որոշում չի կայացրել: Դա մեր պետության հերթական հիմնավոր ստերից է: 
Ուիատկերի զեկույզը խոսում է Հայոց ցեղասպանության մասին և վերոնշյալ ենթահանձնաժողովի կողմից դրվել է քվեարկության ու ընդունվել: Զեկույցն ամբողջությամբ կարելի է ներբեռնել ու կարդալ հետևյալ հղումով:

Զեկույցի առաջին մասում ցեղասպանության վերաբերյալ պատմական տեղեկություններ են տրվում: Իսկ 24-րդ պարագրաֆում ասվում է, որ նացիստական ոճրագործությունը, ցավոք, 20-րդ դարի միակ ցեղասպանությունը չէ՝ բերելով ցեղասպանության այլ օրինակեր: Օրինակները գլխավորում են 1904 թվականին Հարավ-արևմտյան Աֆրիկայում Գերմանիայի կողմից իրականացված Հերերոի և Հայոց ցեղասպանությունները:

Ուիատկերն իր զեկույցում մեծ տեղ է հատկացնում Հայոց ցեղասպանությանը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող մասում Ուիոտկերը նշում է, որ ոչնչացվել է ամենաքիչը 1 միլիոն մարդ, որոնք կազմում են հայերի կեսից ավելին:

Կատարված քվեարկության արդյունքում զեկույցն ընդունվում է ձայների 14 կողմ, 1 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հենվելով այս հոդվածին՝ հարող ենք հանգիստ ասել, որ Հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից ամբողջապես ճանաչվել է որպես ցեղասպանություն: Ավելի ուշ զեկույցը չհայտնվեց Գլխավոր ասամբլեայի օրակարգում, քանի որ սառը պատերազմի պայմաններում շահագրգիռ կողմերը չուզեցին զբաղվել այդ խնդրով: Ուիատկերի զեկույցը կրկին օրակարգ էր գալու Ռուանդայի և Բոսնիայի դեպքերից հետո: Քանզի զեկույցում ցեղասպանության մեջ միտումնավորության տարրերը բացահայտելու տեսանկյունից շատ բան է ասվում:

Ինչպես հայտնի է, զանգվածային ոչնչացումը ցեղասպանություն համարելու համար ամենակարևոր հանգամանքի՝ «dolus specialis»-ի՝ հատուկ ոչնչացման մտադրության առկայությունն  է:

Ինչպե՞ս է ապացուցվում հատուկ մտադրությունը, եթե այդ մտադրությունը ցույց տվող գրավոր փաստաթղթերը անբավարար են կամ իսպառ բացակայում են: Այս հարցում նրա առաջարկած մոտեցումներն ավելի պարզ ձևով այսպես կարելի է բացատրել. Եթե որևէ կառավարություն տեսնում է, որ իր ընդունած որոշումների ու գործողությունների արդյունքում մարդիկ են մեռնում և դրան հակառակ գիտակցբար որևէ կանխարգելիչ միջոց չի ձեռնարկում՝ շարունակելով նույն գործողությունները, ապա  համարվում է, որ նմանատիպ դեպքերում  առկա է հատուկ մտադրությունը:
Ուիատկերի այս առաջարկությունը, միջազգային իրավունքի փաստաթղթի որակավորում ձեռք բերելու շնորհիվ, Միջազգային դատարանների համար հիմք է դառնում Ռուանդայի ու Հարավսլավիայի դեպքերի վերաբերյալ որոշում կայացնելիս:

Ահա այն փաստաթուղթը, որի գոյության մասին անգամ Թուրքիան չի ցանկանում լսել: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее