▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթուցիկ սարքի ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. զանգահարողն ասել է, որ սարքը ինքնաթիռում է տեղադրված

Քիչ առաջ հերթական ահազանգն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում «Red Wings» ավիաընկերության կողմից Մոսկվա-Երևան թռիչքը սպասարկող ինքնաթիռում, որն արդեն վայրէջք է կատարել, պայթուցիկ սարք է տեղադրված, տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներ, սակրավորներ: Պատրաստվում են տարածքը զննել, իսկ ուղևորները անվտանգ դուրս են եկել, ուղեբեռները ստացել են, ինքնաթիռն էլ տեղափոխվել է անվտանգ տարածք:

Ոստիկանությունը պարզում է ահազանգողի ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее