▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պեսկովը բացատրել է մատանիների նշանակությունը, որոնք նվիրել են ԱՊՀ երկրների ղեկավարներին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ մատանիները, որոնք ԱՊՀ երկրների ղեկավարներին նվիրել են Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովում, հուշանվեր են Ամանորի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին հաղորդվել էր, որ ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները նվեր են ստացել «ակումբային մատանիներ»՝ ամանորյա շնորհավորանքներով։

«Դա պարզապես ամանորյա հուշանվեր է, դրա մեջ առանձնահատուկ բան չկա», - ասել է նա:

Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել ճշտող հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը կրելու է այդ մատանին։

Դիտեք նաև՝

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее