Վեցամյա Նարեկ Մարտիրոսյանի փրկության համար, ով տառապում է արյան քաղցկեղով, անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որը թանկ արժե և արվում է միայն արտասահմանում:
Այս մասին այսօրվա ասուլիսին նշել է Նարեկի հայրը` Արայիկ Մարտիրոսյանը, ում խոսքով` Նարեկի երկու քույրերը կարող են հանդես գալ որպես դոնոր: Նարեկի կյանքը փրկելու համար անհարժեշտ է միայն գումար` 120-130 հազար եվրո:
Երեխային օգնելու համար ստեղծվել է narekinfo.am կայքը, որտեղ նշված է փոքրիկի երազանքների մասին. երազում է ֆուտբոլիստ դառնալ, խաղալ Հայաստանի ազգային հավաքականում և Մադրիդի «Ռեալում»:
Վիրահատության համար գումար գտնելու հույսով` Նարեկի ծնողներին միացել են մի շարք անհատներ՝ «Դու հաստատ կապրես» կարգախոսով:
Կարգախոսին համանուն գրվել է նաև երգ, նկարահանվել՝ տեսահոլովակ: